չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Pfizer-ն ու BioNTech-ը օմիկրոնի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ են սկսել

Pfizer-ն ու BioNTech-ը օմիկրոնի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ են սկսել

Pfizer եւ BioNTech դեղագործական ընկերությունները սկսել են օմիկրոնի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները: Այս մասին ասված է ընկերությունների տարածած հայտարարության մեջ:

՛՛Pfizer-ը եւ BioNTech-ը այսօր հայտարարել են 18-ից մինչեւ 55 տարեկան առողջ չափահասների շրջանում օմիկրոնի հիման վրա թեկնածու-պատվաստանյութի անվտանգության, տանելիության եւ իմունոգենության գնահատման համար կլինիկական ուսումնասիրություն սկսելու մասին՛՛,-նշված է հայտարարության մեջ

Նշվում Է, որ հետազոտության ընթացքում կստեղծվեն տարբեր խմբեր՝ համեմատելու COVID-19-ի եւ օմիկրոնի դեմ Pfizer-ի եւ BioNTech-ի արդեն կիրառվող պատվաստանյութի ներարկման տարբեր սխեմաները:

  • Կիսվել: