Պետծառայողները չպետք է մեսենջերներն օգտագործեն ծառայողական նպատակներով. Պեսկով
Պետծառայողները չպետք է մեսենջերներն օգտագործեն ծառայողական նպատակներով, քանի որ այդ գործիքներից ոչ մեկը հուսալի չէ տեղեկատվական անվտանգության տեսակետից, ներառյալ Telegram-ը։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով իրավիճակը Ֆրանսիայում Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալության ֆոնին, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Պետական ծառայողները ըստ էության չպետք է օգտագործեն մեսենջերները ծառայողական նպատակներով»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ տեղեկատվական անվտանգության տեսակետից ոչ մի մեսենջեր հուսալի չէ, այդ թվում Telegram-ը։
Պեսկովն ավելացրել է, որ ՌԴ նախագահի աշխատակազմում հետեւում են այդ կանոնին։ «Ծառայողական նպատակներով մենք ոչ մի մեսենջեր չենք օգտագործում, որովհետեւ դա կլիներ ծառայողական կանոնների եւ ծառայողական էթիկայի խախտում»,- նշել է նա։
Դուրովը ձերբակալվել է Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում օգոստոսի 24-ին, հաջորդ օրը նրա ձերբակալման ժամկետն երկարացվել է 96 ժամով։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ այդ քայլը քաղաքական չէ, եւ կոչ է արել սպասել դատավորների որոշմանը։ Նա հավաստիացրել է, որ Ֆրանսիան, ինչպես երբեք, հավատարիմ է խոսքի եւ շփման ազատությանը, նորարարություններին եւ գործարարությանը։