կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Պետքարտուղարությունը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի հոսանքազրկման համար

Պետքարտուղարությունը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի հոսանքազրկման համար

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը մեկնաբանել է Ուկրաինայում նախորդ գիշեր տեղի ունեցած հոսանքազրկումները։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

Երկրում էլեկտրաէներգիայի անջատումը նա բացատրել է Մոսկվայի գործողություններով: «Հազարավոր խաղաղ բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության և մաքուր ջրի»,- ասել է պետքարտուղարության ներկայացուցիչը։

Սեպտեմբերի 11-ի երեկոյան Ուկրաինայի մի շարք շրջաններ հոսանքազրկվել են։ Խարկովի, Պոլտավայի, Դնեպրոպետրովսկի, Սումիի և Օդեսայի մարզերում գրանցվել են էլեկտրաէներգիայի անջատումներ կամ մատակարարման ընդհատումներ։

«Ուկրէներգո» ընկերությունից հայտնել են, որ փետրվարի լույս 24-ի գիշերը Ուկրաինան ամբողջությամբ անջատվել է Ռուսաստանի և Բելառուսի էներգահամակարգերից և աշխատում է տեղային ռեժիմով։

  • Կիսվել: