Պետք է շարունակել գործողությունները՝ Դոնբասը և Զապորոժիե քաղաքը լիակատար վերահսկողության տակ վերցնելու համար. Պուտին
Հարկավոր է շարունակել հարձակողական գործողությունները՝: Դոնբասի շրջանը և Զապորոժիե քաղաքը լիակատար վերահսկողության տակ վերցնելու համար: Այս մասին Ռուսաստանի բարձրաստիճան հրամանատարների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Իր հերթին Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Պուտինին զեկուցել է, որ 2025 թվականի ընթացքում ռուսական ուժերն Ուկրաինայում գրավել են 6460 քառակուսի կմ տարածք, այդ թվում՝ 334 բնակավայր:


