ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պետք է պատրաստ լինենք Ուկրաինայում երկար պատերազմի, որը կարող է ձգվել ամիսներ և նույնիսկ տարիներ. Ստոլտենբերգ

Պետք է պատրաստ լինենք Ուկրաինայում երկար պատերազմի, որը կարող է ձգվել ամիսներ և նույնիսկ տարիներ. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինային, սակայն չի պատրաստվում դառնալ հակամարտության կողմ: Այս մասին Welt am Sontag պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Ցավալի է, սակայն մենք պետք է պատրաստ լինենք Ուկրաինայում երկարատև պատերազմի, որը կարող է շարունակվել ամիսներ ու անգամ տարիներ: Երկարաժամկետ հեռանկարում Ուկրաինան չի կարող պաշտպանվել միայն Խորհրդային Միության ժամանակների զենքով ու պետք է անցում կատարի ժամանակակից արևմտյան զենքի: Ուկրաինային հրատապ կերպով անհրաժեշտ է ավելի շատ ծանր սպառազինություն, Արևմուտքը պետք է ինտենսիվացնի մատակարարումները»,- հայտարարել է Ստոլտենբերգը:
 

Նա ընդգծել է, որ պետք է անել ամեն բան՝ թույլ չտալու, որ հակամարտությունը տարածվի մյուս երկրներում: «Այդ պատճառով մենք ՆԱՏՕ-ի զորք չենք ուղարկում Ուկրաինա: Մենք աջակցում ենք այդ երկրին, սակայն ՆԱՏՕ-ն գիտակցաբար պատերազմի կողմ չի դառնում»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

 

  • Կիսվել: