երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Պետերբուրգում ОМОН–ի աշխատակցի վրա կրակած Տիգրան Խաչիկյանը կալանավորվել է

Պետերբուրգում ОМОН–ի աշխատակցի վրա կրակած Տիգրան Խաչիկյանը կալանավորվել է

Կույբիշևի շրջանային դատարանը 2 ամսով կալանավորել է Սանկտ Պետերբուրգում մետրոյի «Гостиный двор» կայարանի մուտքի մոտ ОМОН–ի աշխատակցի վրա կրակած 50-ամյա Տիգրան Խաչիկյանին։ 
 
«Կույբիշևի շրջանային դատարանը բավարարել է ՌԴ քրեական օրենսգրքի 317–րդ հոդվածով (ոտնձգություն իրավապահ մարմնի աշխատակցի կյանքի նկատմամբ) նախատեսված հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող Տիգրան Խաչիկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդությունը»,– ասված է հաղորդագրությունում։
 
Երեկ հայտնի դարձավ, որ Սանկտ Պետերբուրգի կենտրոնում մի տղամարդ կրակել է հատուկ նշանակության ջոկատի (ОМОН) աշխատակցի վրա, որը հոսպիտալացվել է, կրակողը` ձերբակալվել։ Տեղեկություն տարածվեց, որ ենթադրյալ հանցագործը Տիգրան Խաչիկյանն է Ուզբեկստանից, գրանցված է Սանկտ Պետերբուրգում։

  • Կիսվել: