Սանկտ Պետերբուրգի մետալուրգիական գործարանում ինքնաշեն պայթուցիկ սարք են վնասազերծել
Սանկտ Պետերբուրգի մետալուրգիական գործարանում ինքնաշեն պայթուցիկ սարք են վնասազերծել՝ երկու կիլոգրամ պայթուցիկով, տեղեկացնում է 78.ru-ն։
Նշվոքւմ է, որ ԻՊՍ-ի ներսում եղել է տետրիլ (պայթուցիկ նյութ) եւ հրկիզիչ գլանակ։ Ռումբը թողել էին պահեստային տարածքի կողքին գտնվող տոպրակի մեջ։
Իր հերթին РЕН ТВ-ն հայտնել է, որ արտակարգ ծառայությունների աշխատանքի ժամանակ տեղում իրականացվել է գործարանի շենքից աշխատակիցների տարհանում: Դեպքի վայրը շրջափակված է։