երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Պետդումայում հայտարարել են, որ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցածի հետ կապված ուժեղ պատասխան է հարկավոր

Պետդումայում հայտարարել են, որ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցածի հետ կապված ուժեղ պատասխան է հարկավոր

Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցածին ուժեղ պատասխան կտրվի առանց շտապելու, հայտարարել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամ Անդրեյ Գուրուլևը:

«Մեզ, անշուշտ, ուժեղ պատասխան է պետք, մենք այն կտանք։ Բայց պետք չէ շտապել, պետք է ամեն ինչ մանրակրկիտ հաշվարկել, հիմա գլխավորը զգացմունքներին չտրվելն է։ Մեր գերագույն հրամանատարը գիտի, թե ինչպես պետք է հավասարակշռված, ուժեղ որոշումներ կայացնել, նա կանի դա, վստահ եմ, որ ժամանակը եկել է»,- ասել է պատգամավորը Telegram-ի իր ալիքում։

Ավելի վաղ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել էր, որ Ղրիմի կամրջի վրա վաղ առավոտյան բեռնատար ավտոմեքենայի պայթեցում է տեղի ունեցել, որը հանգեցրել է վառելանյութով ցիստեռների բռնկմանը: Տեղի է ունեցել կամրջի երկու ավտոմոբիլային հատվածի մասնակի փլուզում։ Կամրջի ցամաքային հատվածի կամարը չի վնասվել։ Տարածաշրջանային իշխանությունների նախնական տեղեկություններով՝ արտակարգ պատահարի հետևանքով տուժածներ չկան:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է, կառավարական հանձնաժողով ստեղծել՝ կապված Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած արտակարգ պատահարի հետ:

Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պատահարից հետո ասել է, որ սա սկիզբն է։


  • Կիսվել: