չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Պետդուման վավերացրել է ՀԱՊԿ-ի երկրների հետ կենսաբանական անվտանգության գծով համագործակցության արձանագրությունը

Պետդուման վավերացրել է ՀԱՊԿ-ի երկրների հետ կենսաբանական անվտանգության գծով համագործակցության արձանագրությունը

Պետդուման չորեքշաբթի վավերացրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կանոնադրությունում փոփոխություններ մտցնելու մասին արձանագրությունը, փոփոխությունները նախատեսում են կազմակերպության անդամների փոխգործակցություն կենսաբանական անվտանգության ոլորտում։

Արձանագրությունը վավերացման համար մարտի 2-ին դումա է մտցրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Կանոնադրությամբ ՀԱՊԿ-ի անդամները փոխգործակցում են պետական սահմանների պաշտպանության, տեղեկատվության փոխանակման, տեղեկատվական անվտանգության, արտակարգ իրավիճակներից եւ տեխնոգեն բնույթի, ինչպես նաեւ ռազմական գործողությունների վարման կամ դրանց հետեւանքների ժամանակ ծագող վտանգներից բնակչության եւ տարածքների պաշտպանության ոլորտներում։

Արձանագրությամբ նախատեսվում է, որ ՀԱՊԿ-ի անդամ պետությունները փոխգործակցում են այդ թվում կենսաբանական անվտանգության ոլորտում։ Սահմանվում է նաեւ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի լիազորությունների ժամկետից շուտ դադարեցման հնարավորություն ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ։ 

  • Կիսվել: