երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Պետդուման վավերացրել է ԵԱՏՄ շրջանակում ֆիտոսանիտարական միջոցների մասին արձանագրությունը

Պետդուման վավերացրել է ԵԱՏՄ շրջանակում ֆիտոսանիտարական միջոցների մասին արձանագրությունը

Պետդուման վավերացրել է 2014թ. մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրում փոփոխություններ մտցնելու մասին արձանագրությունը, որը նախատեսում է ֆիտոսանիտարական միջոցների ներդրման կարգը ԵԱՏՄ շրջանակում։ Փաստաթուղթը Պետդումա է մտցրել ՌԴ նախագահը։

Արձանագրությունն ստորագրվել է 2023թ. մայիսի 25-ին Մոսկվայում։ Փաստաթղթում, մասնավորապես, նախատեսվում է ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից արտակարգ ֆիտոսանիտարական միջոցների ներդրման կարգը։ Փաստաթղթի համաձայն՝ ԵԱՏՄ անդամ պետությունն իրավունք ունի արտակարգ ֆիտոսանիտարական միջոցներ մտցնել հետեւյալ դեպքերում. ֆիտոսանիտարական միջոցների կիրառման համապատասխան գիտական հիմնավորման բացակայություն կամ այդ հիմնավորումը ներկայացնելու անհնարինություն անհրաժեշտ ժամկետում՝ համապատասխան միջազգային կազմակերպություններից, անդամ պետություններից, ինչպես նաեւ երրորդ երկրներից ֆիտոսանիտարական միջոցների կիրառման մասին, ինչպես նաեւ ֆիտոսանիտարական ռիսկի ուսումնասիրման արդյունքների ստացման դեպքում, որը կհաստատի այդ ռիսկի առկայությունը։

Փաստաթուղթը ճշտումներ է մտցնում նաեւ որոշ արձանագրություններում, այդ թվում ներկրման մաքսատուրքերի վերաբերյալ։

«Արձանագրությունն ուղղված է իրավական հիմքի ձեւավորմանը՝ միջոցառումների իրականացման համար, որոնք ներառված են մինչեւ 2025թ. Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղություններում, որը հաստատվել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի 2020թ. դեկտեմբերի 11-ի որոշմամբ»,- նշվել է պարզաբանող գրությունում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: