ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պետդեպն ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում հեռանալ Ռուսաստանից

Պետդեպն ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում հեռանալ Ռուսաստանից

Պետդեպարտամենտը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել լքել Ռուսաստանը, տեղեկացնում է ՛՛Իզվեստիա՛՛-ն։

Նշվում է, որ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Մենք խորապես անհանգստացած ենք Ռուսաստանի կողմից ամերիկյան լրագրող քաղաքացու լայնորեն հրապարակվող կալանավորմամբ։ Այս իրավիճակի շուրջ մենք կապի մեջ ենք The Wall Street Journal-ի հետ: ԱՄՆ քաղաքացիները, ովքեր գտնվում կամ ճանապարհորդում են Ռուսաստանում, պետք է անհապաղ հեռանան՛՛:

Նշենք, որ խոսքը լրագրող Էվան Գերշկովիչի մասին է, որը մեղադրվում է լրտեսության մեջ։ Նրան մինչեւ 20 տարվա ազատազրկում կարող է սպառնալ։

 

  • Կիսվել: