կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Պեսկովը հույս է հայտնել, որ Ուկրաինայի շուրջ տարաձայնությունները չեն խանգարի Մոսկվայի և Բաքվի  հարաբերություններին

Պեսկովը հույս է հայտնել, որ Ուկրաինայի շուրջ տարաձայնությունները չեն խանգարի Մոսկվայի և Բաքվի  հարաբերություններին

Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ տարաձայնությունները չպետք է խաթարեն Ռուսաստանի և Ադրբեջանի փոխշահավետ հարաբերությունները:  Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ:

«Մեզ հայտնի է Ուկրաինայի վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշումը: Այստեղ մենք տարբեր կարծիքներ ունենք։ Հենց ամենասկզբից նախագահ Իլհամ Ալիևն այդ դիրքորոշումն է զբաղեցրել: Հենց ամենասկզբից մենք համաձայն չենք եղել դրա հետ», - Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:

«Միաժամանակ հույս ունենք, որ այդ տարաձայնությունները չեն խոչընդոտի, որ մենք հաղթահարենք երկկողմ հարաբերություններում, հուսանք, կարճատև սառնությունը», - հավելել է Պեսկովը։

Կրեմլի խոսնակը նաև հույս է հայտնել, որ երկու երկրները ստեղծված իրավիճակի պատճառով չեն զոհաբերի փոխշահավետ հարաբերությունները։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս հայտարարել է, որ Ուկրաինան չպետք է համաձայնի «կորցրած տարածքների օկուպացիային»: Նա նման հայտարարություն է արել Մոսկվայի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին։

 

 

  • Կիսվել: