շաբաթ, հունվար 25
25 / 1 / 2025
Պեսկովը հայտնել է, որ Ուկրաինան մերժել է Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ գերիների փոխանակում իրականացնելու վերաբերյալ իրենց առաջարկը

Պեսկովը հայտնել է, որ Ուկրաինան մերժել է Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ գերիների փոխանակում իրականացնելու վերաբերյալ իրենց առաջարկը

Ուկրաինական կողմը մերժել է Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ գերիներ  փոխանակում իրականացնել Ռուսաստանի հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Դատելով սոցիալական ցանցերում Զելենսկիի, ինչպես նաև նրա շրջապատի արձագանքից՝ ուկրաինական կողմը մերժել է Օրբանի բոլոր առաջարկները»,-նշել է նա։

Նշենք, որ ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել էր Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների մեծ փոխանակում իրականացնել, ինչից հետո Ռուսաստանը գերիների փոխանակման վերաբերյալ առաջարկներ էր ներկայացրել Մոսկվայում Հունգարիայի դեսպանատանը։

 

  • Կիսվել: