շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Պեսկովը հայտնել է, որ իրեն հայտնի չէ Շոյգուի նկատմամբ Պուտինի վստահության հարցում փոփոխության մասին

Պեսկովը հայտնել է, որ իրեն հայտնի չէ Շոյգուի նկատմամբ Պուտինի վստահության հարցում փոփոխության մասին

Նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ իրեն հայտնի չէ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի նկատմամբ Վլադիմիր Պուտինի վստահության հարցում փոփոխությունների մասին, տեղեկացում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ Պեսկովը նաև ընդգծել է, որ Պաշտպանության նախարարությունում կադրային փոփոխությունները նախագահի լիազորությունների սահմաններում են, և հազիվ, թե այդ հարցը քննարկված լինի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և «Վագներ» ՄՌԿ-ի միջև ապստամբության կարգավորման հարցի բանակցությունների ընթացքում:

Հիշեցնենք, որ ՄՌԿ «Վագների» ապստամբությունը փաստացի սկիզբ էր առել դրա ղեկավարի մեղադրանքներից հետո Շոյգուի հասցեին: Պրիգոժինը նշել էր, որ Պնախարար Շոյգուն և Գլխավոր Շտաբի պետը խաբում են նախագահին, ռազմաճակատը քաոսի մեջ է, իսկ ուկրաինացիները առաջ են գալիս:

 

  • Կիսվել: