երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Պեսկովը «գողություն» է որակել Կիևին ռուսական ակտիվներից եկամուտների փոխանցումը

Պեսկովը «գողություն» է որակել Կիևին ռուսական ակտիվներից եկամուտների փոխանցումը

Ռուսական ակտիվներից եկամուտների փոխանցումն Ուկրաինա անօրինական է և Եվրամիության համար անհետևանք չի մնա։ Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությունը։

«Դրանք անօրինական գործողություններ են և անպայման կունենան իրավական հետևանքներ։ Սա ոչ այլ ինչ է, քան ապօրինի սեփականազրկում, ռուսերեն ասած՝ մեր փողերի, մեր ունեցվածքի գողություն», - նշել է դիվանագետը:

Ավելի վաղ Բորելը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Բրյուսելը ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 1,4 մլրդ եվրո է ուղարկել Ուկրաինային, ինչպես նաև ԵՄ պետություններին որպես փոխհատուցում Կիևին զենքի մատակարարումների համար։

  • Կիսվել: