երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Պեսկովը չի մեկնաբանել Նեթանյահուի դեմ թուրք քաղաքացիների հայցի գաղափարը

Պեսկովը չի մեկնաբանել Նեթանյահուի դեմ թուրք քաղաքացիների հայցի գաղափարը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել թուրք քաղաքացիների նախաձեռնությունը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ) դիմելու մասին, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Մենք ՄՔԴ-ն չենք ճանաչում։ Հռոմի ստատուտի մասնակից չենք։ Ուստի այստեղ մեկնաբանելու բան չունենք»,- ասել է նա։

Մինչ այդ թուրքական «Anadolu» գործակալությունը տեղեկացրել էր, որ խորհրդարանի նախկին պատգամավոր Մեթին Քյուլյունքը եւ փաստաբաններ Մուքահիթ Բիրինջին եւ Բուրաք Բեքրօղլուն դիմել են Ստամբուլի դատախազություն՝ ՄՔԴ Նեթանյահուի դեմ հայց ներկայացնելու խնդրանքով։ Թուրքական պետության անունից  ՄՔԴ-ին դիմելն անհնար է, քանի որ նա չի ստորագրել Հռոմի ստատուտը։ Ինչպես նշել է Hurriyet թերթը, թեեւ Թուրքիան չի կարող ուղիղ դիմել դատարան, բայց կառավարական եւ ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով կարող է «տեղեկացնել դատախազի ապարատին» հանցագործությունների մասին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: