կիրակի, հուլիս 5
5 / 7 / 2026
Պեսկովը չի բացառել Կիևի սադրանքները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին

Պեսկովը չի բացառել Կիևի սադրանքները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին

Ռուսաստանը պետք է լինի զգոն և պատրաստ Կիևի սադրանքներին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին, որը տեղի կունենա Թուրքիայում հաջորդ շաբաթ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կանցկացվի հուլիսի 7-8-ը Անկարայում։

«Մենք պետք է սպասենք սադրանքների և զգոն լինենք ցանկացած պահի»,- ասել է Պեսկովը «Վեստի» տեղեկատվական համակարգի հեղինակ Պավել Զարուբինին՝ պատասխանելով Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի նախաշեմին Կիևի հնարավոր սադրանքների մասին հարցին։

  • Կիսվել: