հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Պեսկովն ասել է, որ «աշխարհում Լավրովի պես ԱԳ նախարար չկա»

Պեսկովն ասել է, որ «աշխարհում Լավրովի պես ԱԳ նախարար չկա»

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը երկրի հպարտությունն է. այս մասին, iz.ru-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Հավանաբար, աշխարհում չկա մեկ այլ արտգործնախարար, որն այսքան պրոֆեսիոնալ, բանիմաց, հմայիչ, հումորի զգացումով լինի և միաժամանակ կատաղի կերպով պաշտպանի իր երկրի շահերը։ Սա, հավանաբար, հպարտություն է մեր երկրի համար, և մենք, իհարկե, բոլորս միանում ենք մեր նախագահին ՝ շնորհավորելով Սերգեյ Վիկտորովիչին ծննդյան օրվա առթիվ»,- ասել է նա ճեպազրույցում։

Նա հավելել է, որ Լավրովից օրինակ են վերցնում երիտասարդ դիվանագետների բազմաթիվ սերունդներ։

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին պարգևատրել է ՌԴ բարձրագույն պետական ​​շքանշանով՝ Սուրբ Անդրեաս առաքյալի շքանշանով։ 

  • Կիսվել: