ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պեսկովն անդրադարձել է Էրդողանի՝ Ղրիմի վերաբերյալ հայտարարություններին

Պեսկովն անդրադարձել է Էրդողանի՝ Ղրիմի վերաբերյալ հայտարարություններին

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել Է ՄԱԿ-ում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ղրիմի վերաբերյալ հայտարարություններին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեայի աշնանային նստաշրջանում, հայտարարել է, որ Անկարան պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և օրինական չի համարում Ղրիմի կցումը Ռուսաստանի Դաշնությանը:
 
Պատասխանելով Էրդողանի հայտարարությանը՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Կրեմլը  ցավում է, որ Ղրիմի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները լսվում են այն պահին, երբ նախապատրաստվում է Թուրքիայի առաջնորդի այցը Ռուսաստան:
 
Նա նաև հավելել է. ՛՛Այդուհանդերձ, մենք կնախընտրեինք կենտրոնանալ մեր երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և փոխգործակցության թեմաների վրա` լուծելու մեր տարածաշրջանում առկա  շատ թեժ մարտահրավերները՛՛:
 
Պեսկովի խոսքով՝ Թուրքիայի դիրքորոշումը քաջ հայտնի է Ռուսաստանին և Մոսկվան կտրականապես համաձայն չէ այս դիրքորոշման հետ:
 
՛՛Ղրիմի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը քաջ հայտնի է Ռուսաստանին, Մոսկվան կտրականապես համաձայն չէ այս դիրքորոշման հետ, մենք կշարունակենք աշխատանք տանել Թուրքական կողմի հետ՛՛,-ասել  Կրեմլի ներկայացուցիչը:

  • Կիսվել: