կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Պեսկով․ «Հոկտեմբերի 7-ին Մոսկվայում ԱՊՀ գագաթնաժողով կկայանա»

Պեսկով․ «Հոկտեմբերի 7-ին Մոսկվայում ԱՊՀ գագաթնաժողով կկայանա»

Հոկտեմբերի 7-ին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը, Մոսկվայում ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստ կկայանա: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ «դա լիարժեք ձևաչափի հանդիպում է լինելու, որը բավական հագեցած օրակարգ կունենա»։

ԱՊՀ ղեկավարները, ըստ Կրեմլի խոսնակի, «Ռուսաստանի նախագահի մոտ կլինեն հոկտեմբերի 7-ի երեկոյան»։

  • Կիսվել: