չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Պեսչանոյե բնակավայրն անցել է ռուսական զորքի վերահսկողության ներքո

Պեսչանոյե բնակավայրն անցել է ռուսական զորքի վերահսկողության ներքո

Դնեպրոպետրովսկի մարզի Պեսչանոյե բնակավայրն անցել է ռուսական զորքի վերահսկողության ներքո: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։

Ինչպես հաղորդվում է՝ բնակավայրը վերահսկողության տակ է վերցվել «Արևելք» զորախմբավորման ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում։

«Պլացդարմ է ստեղծվել Գայչուր գետի արևմտյան ափին, վերահսկողության տակ է վերցվել ավելի քան երեք քառակուսի կիլոմետր մակերեսով տեղանքը»,-նշված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: