ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պերուում Թուրքիա ուղարկելու համար պատրաստված ավելի քան 2 տոննա կոկաին են առգրավել

Պերուում Թուրքիա ուղարկելու համար պատրաստված ավելի քան 2 տոննա կոկաին են առգրավել

Պերուի ոստիկանությունն ավելի քան 2 տոննա կոկաին է առգրավել։ Հանցագործները պատրաստվում էին այն Թուրքիա ուղարկել: Տեղեկությունը հայտնում է թուրքական Sozcu հարթակը՝ հղում անելով Պերուի ուժային գերատեսչությանը։
Նշվում է, որ թմրանյութերը թաքցված են եղել կերամիկական սալիկների մեջ։
Արգելված բեռի ընդհանուր արժեքը կազմել է առնվազն 20 մլն դոլար։
Կոկայի համաշխարհային դաշտերի ավելի քան 90%-ը կենտրոնացած է, այսպես կոչված, «Անդերյան թմրաեռանկյունում», որի մեջ մտնում ենԿոլումբիան, Պերուն և Բոլիվիան:

  • Կիսվել: