կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պենտագոնը նախատեսում է Ռուսաստանի գործողությունների մասին հետախուզական տվյալներ տրամադրել Կիևին. New York Times

Պենտագոնը նախատեսում է Ռուսաստանի գործողությունների մասին հետախուզական տվյալներ տրամադրել Կիևին. New York Times

ԱՄՆ պաշտպանության նախարարությունն աշխատում է Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելու ծրագրի ուղղությամբ, որպեսզի վերջինս ավելի օպերատիվ արձագանքի Ռուսաստանի հնարավոր գործողություններին: Այդ մասին գրել է New York Times թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմում իր աղբյուրներին:

Գործակալության տվյալներով՝ նախատեսվող տեղեկատվությունը կներառի պատկերներ, որոնք ցույց կտան, թե արդյոք ռուսական զորքերը պատրաստվում են հատել սահմանը։

New York Times-ի աղբյուրները նշել են, որ ամերիկյան հետախուզական ծառայություններն արդեն իսկ մեծ քանակությամբ տվյալներ են տրամադրում Կիևին: Ըստ թերթի զրուցակիցների՝ այդ տվյալների տրամադրման արդյունքում Ուկրաինան կարող է առաջինը հարված հասցնել:

  • Կիսվել: