Պենտագոնը հայտարարել է Կարիբյան ծովում թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող նավի վրա հարվածի մասին
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտնել է Կարիբյան ծովում թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող նավի վրա գիշերային հարվածի մասին:
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով գիշերը հարված է հասցվել «Տրեն դե Արագուա» կազմակերպությանը պատկանող նավին, որը ԱՄՆ-ի կողմից ճանաչվել է որպես թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող ահաբեկչական կազմակերպություն։
Հեգսեթը հավելել է, որ նավը շարժվում էր թմրանյութերի ապօրինի շրջանառության հայտնի երթուղով, նավում վեց տղամարդ կար, նրանք սպանվել են. ամերիկյան զորքերը չեն տուժել։ Հեգսեթը շեշտել է, որ գործողությունը տեղի է ունեցել միջազգային ջրերում և իր տեսակի մեջ առաջին գիշերային հարձակումն էր։
Հայտարարության մեջ նաև նաև զգուշացվում էր թմրավաճառներին, որ ԱՄՆ-ն կհետապնդի նրանց «ինչպես Ալ-Քաիդան»՝ օր ու գիշեր։


