կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պենտագոնից մեկնաբանել են Աֆղանստանի նոր իշխանությունների հետ հարաբերությունները

Պենտագոնից մեկնաբանել են Աֆղանստանի նոր իշխանությունների հետ հարաբերությունները

ԱՄՆ-ում առայժմ չեն կարող ասել, թե ինչպես կկառուցվեն հարաբերությունները Աֆղանստանի նոր կառավարության հետ. այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է, ըստ РИА Новости-ի՝ հայտարարել Է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը:

«Թե որ ուղղությամբ է ի վերջո զարգանալու Աֆղանստանի նոր կառավարությունը, դժվար է ասել։ Երկրի ցանկացած ապագա կառավարության հետ մեր հարաբերություններն այս փուլում անորոշ են: Տեսնենք, թե ինչ կլինի հետագայում»,- ասել է Օսթինը՝ ելույթ ունենալով Բահրեյնում տարածաշրջանային անվտանգության հարցերով ամենամյա «Մանամայի երկխոսություն» միջազգային խորհրդաժողովում։

 

  • Կիսվել: