Պենտագոնի խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի տեսնում ՌԴ-ի կողմից միջուկային զենք կիրառելու որևէ նախանշան
ԱՄՆ-ն չի տեսնում որևէ նախանշան, որ Ռուսաստանը պատրաստվում է միջուկային զենք կիրառել, սակայն մտադիր է շարունակել մոնիթորինգը և բաց պահել հաղորդակցության ուղիները: Այս մասին ասել է Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը։
Նա հավելել է. ՛՛Մենք որևէ ցուցում չունենք, որ Ռուսաստանը որոշել է օգտագործել նման միջոցներ, ինչպես նաև կարիք չենք տեսնում փոխելու մեր ռազմավարական ուժերի պատրաստվածությունը՛՛:
Պենտագոնի խոսնակն ընդգծել է, որ իրենք կշարունակեն ուշադիր հետևել դրան:



