Փենսիլվանիայում այրվում է ԱՄՆ բանակի համար զինամթերք արտադրող գործարանը
Հրդեհ է տեղի ունեցել Սկրանտոնի զինամթերքի ռազմական գործարանում։ Այս մասին հայտնում է Atlas News-ը՝ վկայակոչելով ականատեսներին։
Ձեռնարկությունը գտնվում է ամերիկյան Փենսիլվանիա նահանգում՝ Սկրանտոն քաղաքում։
Համացանցում արդեն հայտնվել են լուսանկարներ ու տեսանյութեր, որտեղ երևում է գործարանի տարածքից բարձրացող թանձր, սեւ ծուխը։
Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները, նշում է պարբերականը, սակայն դեռ պարզ չէ, թե որն է եղել միջադեպի պատճառը։
Գործարանը արտադրում է հրետանային և այլ զինամթերք ԱՄՆ բանակի համար և շահագործվում է Dynamics-Ordnance and Tactical Systems ընկերության կողմից:
Սկրանտոնի գործարանը ԱՄՆ-ում 155 մմ արկերի խոշորագույն արտադրողներից մեկն է, և այս զինամթերքը ակտիվորեն մատակարարվում է Ուկրաինա: