չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Պեկինը զենք չի ուղարկի Ռուսաստան․ ԱՄՆ-ում Չինաստանի դեսպան

Պեկինը զենք չի ուղարկի Ռուսաստան․ ԱՄՆ-ում Չինաստանի դեսպան

ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանն ասել է, որ Պեկինը զենք ու զինամթերք չի ուղարկի Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմին աջակցելու համար և «ամեն ինչ կանի ճգնաժամը թուլացնելու համար»։

Անցյալ շաբաթ Պեկինը հերքեց այն տեղեկությունները, թե պատրաստ է ռազմական օգնություն տրամադրել Մոսկվային, միեւնույն ժամանակ ձեռնպահ մնաց Ռուսաստանին Ուկրաինա ներխուժելու համար դատապարտելուց, գրում է BBC-ն:

Ամերիկյան CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում դեսպանն ասել է, որ Արևմուտքի կողմից [Ռուսաստանի գործողությունների] հրապարակային դատապարտումը չի օգնում, և որ դիվանագիտական ​​ջանքեր են անհրաժեշտ։

  • Կիսվել: