հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Պայթյուններ են տեղի ունեցել Իրանի Սպահան նահանգի ռազմաբազայի մոտ. ԶԼՄ-ները հայտնում են Իսրայելի հարվածի մասին

Պայթյուններ են տեղի ունեցել Իրանի Սպահան նահանգի ռազմաբազայի մոտ. ԶԼՄ-ները հայտնում են Իսրայելի հարվածի մասին

Պայթյուններ են տեղի ունեցել Իրանի Սպահան նահանգի ռազմաբազայի մոտ։ Իրանական ԶԼՄ-ները հայտնում են Իսրայելի հարվածի մասին։

ՀՕՊ ուժերի աշխատանքի կադրերը հրապարակել է Mehr գործակալությունը։ Իշխանությունները անորոշ ժամկետով չեղարկել են թռիչքները Թեհրանի, Սպահանի և Շիրազի վրայով։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ միջուկային օբյեկտները գտնվում են Սպահանում. իրանական լրատվամիջոցները գրում են, որ դրանք բոլորն էլ լիովին անվտանգ են։

Ամերիկյան ԶԼՄ-ներւ հայտնել են, որ Իսրայելը ԱՄՆ-ին տեղեկացրել է առաջիկա 24-48 ժամվա ընթացքում Իրանին հարվածելու մտադրության մասին։

Ըստ Flightradar24-ի տվյալների՝ Իրանի երկնքում գտնվող մի քանի ինքնաթիռ անմիջապես փոխել են ուղղությունը: Իրանի բնակիչները սոցցանցերում տարածում են կադրեր, որոնցում երևում է հակաօդային պաշտպանության գործողությունը և լսվում են օդային հարձակման ձայները։

Հաղորդվում է նաև, որ գրեթե միաժամանակ պայթյուններ են տեղի ունեցել Սիրիայում և Իրաքում։

իրանական Tasnim գործակալությունը հայտնում է, որ Իրանի միջուկային օբյեկտները Սպահանում լիովին անվտանգ են։

  • Կիսվել: