չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Պայթյուն Ռուսաստանի անվտանգության դաշնային գործակալության մոտ

Պայթյուն Ռուսաստանի անվտանգության դաշնային գործակալության մոտ

Ռուսաստանի Անվտանգության Դաշնային ծառայության մոտակայքում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավորվել:

Ուրբաթ օրը, Հյուսիսային Կովկասի Կարաչա-Չերկեսիա շրջանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային գործակալության մերձակայքում մահապարտ ահաբեկիչ է հարձակվել, հայտնում է Reuters-ը, փոխանցում է parstoday.com-ը:

Ըստ հաղորդագրության, ռումբը պայթել է կեսօրից անմիջապես հետո՝ Ռուսաստանի անվտանգության ուժերի հավաքի դիմաց:

Ռուսաստանի հակաահաբեկչության ազգային կոմիտեն հայտարարության մեջ նշել է, որ անհայտ անձը փորձել է մուտք գործել տարածք, որտեղ անվտանգության ուժերը հետախուզական գործողություններ էին իրականացնում, և որ նա ինքն իրեն պայթեցրել է, երբ անվտանգության ուժերը  փորձել են  ձերբակալել նրան:

  • Կիսվել: