Պայթյուն Պակիստանի մզկիթում․ կա առնվազն 30 զոհ
Ուրբաթ օրը Փեշավար քաղաքի (Պակիստանի հյուսիս-արևմտյան Խայբեր Փախտունխվա նահանգի մայրաքաղաք) մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Geo Tv-ն։
Աղբյուրը հայտնել է, որ միջադեպի հետևանքով տուժածների թիվը հասել է 50-ի։