չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Պայթյուն և հրդեհ. Լիբանանի քրիստոնեական թաղամասի վրա հրթիռի բեկորներ են ընկել

Պայթյուն և հրդեհ. Լիբանանի քրիստոնեական թաղամասի վրա հրթիռի բեկորներ են ընկել

Իսրայելը խոցել է Լիբանանի Քեսրուան քրիստոնեական թաղամասի վրայով ամերիկյան թիրախի վրա Իրանի արձակած հրթիռը: Այս մասին տեղեկացնում է Lebanon Files-ը։

Ինչպես նշվում է՝ իրանական հրթիռն ուղղված էր Համատի ռազմական օդանավակայանին, և հրթիռի բեկորները պայթյուններ և հրդեհ են առաջացրել տարածքում։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

  • Կիսվել: