շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պայթյուն Է տեղի ունեցել Սլովենիայի քիմիական գործարանում

Պայթյուն Է տեղի ունեցել Սլովենիայի քիմիական գործարանում

 Մայիսի 12-ի առավոտյան պայթյուն Է տեղի ունեցել Սլովենիայի հարավի Կոչեւյե քաղաքի Մելամին քիմիական գործարանում, հրդեհը հաջողվել Է մարել:

Այդ մասին ասված Է «Թվիթերում» հանրապետության կառավարության Էջում հրապարակված հաղորդագրության մեջ: «Տուժել Է ավելի քան 20 մարդ, երկուսը լուրջ այրվածքներ են ստացել եւ տեղափոխվել Լյուբլյանայի բժշկական հաստատություն: Շենքը խիստ տուժել Է, պայթյունի հետեւանքով վնասվել են հարակից տարածքի շենքերի լուսամուտները»,- ասված Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-:

  • Կիսվել: