ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Պայթյուն Բրյանսկի մարզում, գնացքը դուրս է եկել ռելսերից

Պայթյուն Բրյանսկի մարզում, գնացքը դուրս է եկել ռելսերից

Բրյանսկի մարզի Ունեչայի շրջանի երկաթուղային գծերի վրա պայթուցիկ սարք է գործարկվել։ Տեղեկությունը հայտնում է Բրյանսկի մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը։
«Բրյանսկ-Ունեչա երկաթգծի 136-րդ կիլոմետրում պայթուցիկ սարք է գործարկվել, ինչի հետևանքով բեռնատար գնացքի լոկոմոտիվը դուրս է եկել ռելսերից։ Տուժածներ չկան»,- գրել է նա Telegram–յան ալիքում։
Նրա խոսքով՝ այս պահին տեղում աշխատում են արագ արձագանքման ծառայությունները։ Ճանապարհի այդ հատվածում երթևեկությունը դադարեցված է:
Ըստ տեղեկությունների` ռելսերից դուրս եկած գնացքը վառելիք և շինանյութեր էր տեղափոխում:
 
 
 

  • Կիսվել: