շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ղազախստանի բանկերը դանդաղեցրել են ՌԴ-ից փոխանցումների մշակումը. պատժամիջոցների վտանգ կա

Ղազախստանի բանկերը դանդաղեցրել են ՌԴ-ից փոխանցումների մշակումը. պատժամիջոցների վտանգ կա

Արևմտյան երկրորդական պատժամիջոցների վտանգի պատճառով Ղազախստանի բանկերը դանդաղեցրել են Ռուսաստանից ստացվող փոխանցումների մշակումը, տեղեկացնում է Lenta-ն:

Ինչպես նշվում է՝ փետրվարի վերջից Ռուսաստանից Ղազախստան վճարումների ժամկետները սկսել են հասնել 2-3 շաբաթվա։ «Опорa России»-ի փոխնախագահ Նիկոլայ Դունաևն ասել է, որ խնդիրներ են առաջանում ինչպես դոլարով, այնպես էլ ազգային արժույթով գործարքների հետ կապված։ Ընդ որում՝ որոշ բանկեր ընդհանրապես հրաժարվում են աշխատել ռուսական կողմի հետ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 3-ից էլ Ղազախստանի բանկերը դադարեցրել են ռուսական «Միր» համակարգի քարտերի սպասարկումը՝ ԱՄՆ երկրորդական պատժամիջոցների մտավախության պատճառով։

Հաղորդվում է, որ պետական ​​կարգավորիչը բացատրել է, որ նման առաջարկություններ չի արել, և երկրի վարկային հաստատություններն ինքնուրույն են որոշում կայացնում որոշակի վճարային համակարգում մասնակցության վերաբերյալ՝ հաշվարկելով հնարավոր օգուտներն ու ռիսկերը։ Ղրղզստանի բանկերը նույնպես դադարեցրել են «Միր» քարտերի սպասարկումը։

  • Կիսվել: