երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների արտահանմամբ Թուրքիան զբաղեցնում է 2-րդ տեղը

Պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների արտահանմամբ Թուրքիան զբաղեցնում է 2-րդ տեղը

Գերմանիայի Մյունխենի համալսարանին առընթեր Լայբնիցի տնտեսական հետազոտությունների իսնտիտուտը (IFO) Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության պատվերով զեկույց է պատրաստել, որտեղ ուսումասիրվել են ռուսական պատժամիջոցները խախտող երկրները, այդ թվում է նաև Թուրքիան, գրում է ermenihaber.am-ը:

Նշվում է, որ Եվրամիության կողմից որպես պատժամիջոց սահմանված բազմաթիվ ապրանքներ Ռուսաստան են արտահանվում 3-րդ երկրների, այդ թվում Թուրքիայի կողմից։

Զեկույցի համաձայն՝ պատժամիջների տակ գտնվող ապրանքների արտահանմամբ 1-ին տեղում Չինաստանն է, իսկ 2-րդ տեղում Թուրքիան։ Նշվում է, որ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների տակ գտնվող և ՌԴ արտահանվող ապրանքների 13%-ը անցնում է Թուրքիայի տարածքով։ Իսկ 2021-ին ռուս-ուկրաինական հակամարտության մեկնարկից առաջ այդ ցուցանիշը եղել էր 3%։

Ըստ հրապարակված տվյալների՝ պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների 61%-ը ՌԴ ներմուծվում է Չինաստանից, իսկ այս ցուցանիշը 2021-ին կազմել էր 31%։

IFO-ի փոխտնօրեն Ֆեոդորա Տետիի նշմամբ՝ Չինաստանից ՌԴ արտահանման աճը մասամբ կարելի է բացատրել տեղական արտադրության ուժեղացմամբ։ Սակայն Հայաստանից և Թուրքիայից ՌԴ կատարված արտահանման ծավալների անսապասելի և ուժեղ աճը մեծացնում է պատժամիջոցների գերազանցման կասկածները։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն բազմիցս հայտարարել է ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին, հատկապես Թուրքիայից, ԱՄԷ-ից և Չինաստանից՝ պատճառաբանելով, որ նրանք խախտում օգնել Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները։

  • Կիսվել: