երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պատրուշևը պատմել է, թե ինչու է «ԱՄՆ-ն պայթեցրել «Հյուսիսային հոսքը»

Պատրուշևը պատմել է, թե ինչու է «ԱՄՆ-ն պայթեցրել «Հյուսիսային հոսքը»

ԱՄՆ-ն, օգտագործելով ուկրաինական ճգնաժամը, հասել Է Ռուսաստանի հետ Եվրոպայի տնտեսական հարաբերությունների խզմանը և իր մրցակիցների վերացմանը, իսկ որպեսզի Եվրոպան չկարողանա գազ ստանալ Ռուսաստանից, պայթեցրել Է ՛՛Հյուսիսային հոսքը՛՛: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Տոմսկում կայացած արտագնա խորհրդակցության ժամանակ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

՛՛ԱՄՆ-ն, օգտագործելով ուկրաինական ճգնաժամը, հասավ Ռուսաստանի հետ Եվրոպայի տնտեսական հարաբերությունների խզմանը և տնտեսական մրցակիցների վերացմանը ։ Այլ երկրների հաշվին լուծում են իրենց տնտեսական խնդիրները։ Իսկ որպեսզի Եվրոպան չկարողանա գազ ստանալ Ռուսաստանից, պայթեցրել են ՛՛Հյուսիսային հոսքը՛՛,-հայտարարել է նա:

Պատրուշևը ոչ պատահական է անվանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերն այն մասին, որ Ուկրաինային և Իսրայելին ռազմական օգնությունն ՛՛իմաստուն ներդրում է, որը օգուտ կբերի ամերիկյան անվտանգությանը սերունդների համար՛՛, և ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ԱՄՆ-ն իր քաղաքականությամբ հրահրել և շարունակում է թեժացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում:

՛՛Նույն կերպ նրանք գործում են նաև Ուկրաինայում, որտեղ պետական հեղաշրջում են հրահրել, անձնատուր են եղել նեոնացիստական գաղափարախոսության սերմանմանը, Ուկրաինան վերածել են ռազմակենսաբանական փորձերի փորձադաշտի, աչք են փակել Դոնբասի խաղաղ բնակչության սպանությունների վրա և նախապատրաստվել մեր երկրի դեմ ռազմական գործողությունների։ Այս պայմաններում Ռուսաստանը պաշտպանել Է Դոնբասի բնակչությանը և թույլ չի տվել իրականացնել ագրեսիվ ծրագրեր՛՛,-ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը:

Ինչպես նշել է Պատրուշևը՝ ՛՛ՆԱՏՕ-ի երկրների ներկայացուցիչներն արդեն բացահայտ ասում են, որ Ռուսաստանը խանգարել է նրանց մոտենալ իր սահմաններին, իսկ ուկրաինացիներն Արևմուտքի համար Ռուսաստանին զսպելու գործիք են՛՛:

՛՛Նման գործողությունների կապակցությամբ ԱՄՆ-ի եւ հավաքական Արեւմուտքի երկրների հանդեպ վստահությունը սպառվել է՛՛,-ամփոփել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: