հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Պատրաստ ենք նպաստել Իսրայելի և Պաղեստինի միջև լարվածության թուլացման գործընթացին․ Թուրքիայի ԱԳՆ

Պատրաստ ենք նպաստել Իսրայելի և Պաղեստինի միջև լարվածության թուլացման գործընթացին․ Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիան լուրջ մտահոգություն է հայտնել Իսրայելում և Պաղեստինում բռնության և լարվածության կապակցությամբ և պատրաստակամություն է հայտնել նպաստելու պաղեստինաիսրայելական հակամարտության դեէսկալացմանը։ Այս մասին ասված է Թուրքիայի Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

՛՛Մենք մեծապես կարևորում ենք տարածաշրջանում հանգստության շուտափույթ վերականգնումը և խստորեն դատապարտում ենք խաղաղ բնակիչների մահը։

Մենք շեշտում ենք, որ բռնության ակտերը և դրա հետ կապված էսկալացիան ոչ ոքի օգուտ չեն տալու, և կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և խուսափել իմպուլսիվ քայլերից։

Մենք միշտ պատրաստ ենք մեր առավելագույն ներդրումն ունենալ իրավիճակը վերահսկողության տակ դնելու համար, քանի դեռ իրադարձությունները չեն վերածվել էսկալացիայի նոր փուլի և տարածվել դեպի ավելի լայն տարածք։

Այդ կապակցությամբ մենք շարունակում ենք ինտենսիվ շփումները շահագրգիռ կողմերի հետ՛՛,-ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

 

  • Կիսվել: