Պատրաստ ենք ցանկացած երկխոսության, որը վերջ կդնի Եմենի պատերազմին. Արաղչի
Իրանի փոխարտգործնախարարը չորեքշաբթի օրը վերահաստատել է Թեհրանի պատրաստակամությունը՝ քննարկելու Եմենի պատերազմի ավարտը, գրում է parstoday.com-ը:
«Ալ-Մասիրա» ցանցին տված հարցազրույցում, Սեյեդ Աբբաս Արաղչին ասել է. «Սաուդյան կոալիցիայի Եմեն ներխուժելու սկզբից ի վեր, Իրանը գործնական քայլեր է ձեռնարկել՝ Եմենի դեմ պատերազմը դադարեցնելու համար: Թեհրանը պատրաստ է ցանկացած երկխոսության, որը կօգնի Եմենի ժողովրդի տառապանքներին վերջ տալուն և այս դաժան պատերազմը դադարեցնելուն»:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների ամբողջական չեղարկումը հիմնական պայմանն է, որպեսզիր Թեհրանը վերադառնա իր պարտավորությունների կատարմանը:
Նշելով, որ Իրանը երբեք չի ընդունի ՀԳՀԾ-ի շուրջ նոր բանակցության որևէ առաջարկ, Արաղչին հավելել է. «Միջուկային գործարքի լիարժեք գործադրման Իրանի պայմանը պարզ է՝ ԱՄՆ-ի կողմից հակաիրանական բոլոր պատժամիջոցների չեղարկումը»:
Նա հավելել է, որ ՀԳՀԾ-ին հավատարիմ մնալ, նշանակում է, որ համաձայնությանը որևէ բառ չի ավելանալու և դրանից ոչ մի բառ չի պակասելու: