շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Պատրաստ չենք դադարեցնել կրակը. Զելենսկի

Պատրաստ չենք դադարեցնել կրակը. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ չէ կրակի դադարեցման և չի պլանավորում իրավիճակը կայունացնել, որպեսզի Ռուսաստանը ՛՛հանդարտվի՛՛, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ նա ճեպազրույցի ժամանակ, մասնավորապես, ասել է. ՛՛Այս պահին մենք այն կետում ենք, որտեղ պատրաստ չենք դադարեցնել կրակը։ Մենք հասկացրել ենք, որ ՛՛Մինսկ–3՛՛ չի լինելու։ Այդ պատճառով իրավիճակը կայունացնել այնտեղ, որտեղ այժմ զորքերն են, որպեսզի ինչ-որ կերպ հանգստացնենք Ռուսաստանի Դաշնությանը` դրանով Ուկրաինան չի զբաղվելու՛՛:

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունները դիմել են օգնության խնդրանքով։

  • Կիսվել: