շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պատերազմը սկսվել է Ղրիմում և պետք է ավարտվի Ղրիմում. Զելենսկի

Պատերազմը սկսվել է Ղրիմում և պետք է ավարտվի Ղրիմում. Զելենսկի

Քանի դեռ Ղրիմի թերակղզին չի ազատագրվել, ոչ Սև, ոչ Միջերկրական ծովի ափին կայուն խաղաղություն չի լինի։ Այս մասին իր երեկոյան ելույթում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Նախագահը նշել է, որ այսօր մեծ ուշադրություն է կենտրոնացված Ղրիմի վրա, և դա ճիշտ է։

«Մենք երբեք չենք հրաժարվի դրանից: Մենք երբեք չենք մոռանա, որ Ղրիմի օկուպացիայից էր, որ սկսվեց ռուսական պատերազմն Ուկրաինայի դեմ: Ռուսաստանը մեր թերակղզին, որը եղել է և կլինի Եվրոպայի լավագույն վայրերից մեկը, դարձրեց Եվրոպայի ամենավտանգավոր վայրերը»,- ընդգծել է նա։
Զելենսկին հավելել է, որ Ռուսաստանը Ղրիմ է բերել զանգվածային ռեպրեսիաներ, բնապահպանական խնդիրներ, տնտեսական փակուղի և պատերազմ։ Նրա խոսքով՝ հայտնի չէ, թե քանի մարդ է զոհվել «Ղրիմը ռուսական ահաբեկչության համար օգտագործելու պատճառով»։

«Ղրիմում ռուս օկուպանտների առկայությունը սպառնալիք է ողջ Եվրոպայի և համաշխարհային կայունության համար: Սև ծովի տարածաշրջանը չի կարող անվտանգ լինել, քանի դեռ Ղրիմը օկուպացված է: Միջերկրական ծովի ափին գտնվող շատ երկրներում կայուն և տևական խաղաղություն չի լինի, քանի դեռ Ռուսաստանը հնարավորություն ունի մեր թերակղզին օգտագործել՝ որպես իր ռազմաբազա»,- վստահ է Զելենսկին։

Նա ընդգծել է, որ «Ռուսաստանի այս պատերազմը Ուկրաինայի և ամբողջ ազատ Եվրոպայի դեմ սկսվել է Ղրիմում և պետք է ավարտվի Ղրիմում` նրա ազատագրմամբ»: Նա հավելել է, որ թեև այսօր խոսքը թերակղզու ազատագրման կոնկրետ ժամկետների մասին չէ, այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, մասնավորապես, Ղրիմի պլատֆորմի շրջանակներում։

  • Կիսվել: