չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Պատերազմի դադարը միայն օգուտ կբերի ՌԴ-ին. Զելենսկի

Պատերազմի դադարը միայն օգուտ կբերի ՌԴ-ին. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր Էստոնիա կատարած այցի ժամանակ դեմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունների դադարին: Նրա խոսքով՝ նման դադարը միայն օգուտ կբերի Մոսկվային։

Հանդես գալով մամուլի ասուլիսով՝Զելենսկին պատասխանել է հարցին, թե արդյոք նման դադարը ձեռնտու կլինի՞ Ուկրաինային, ինչը կարող է մեծացնել զենքի պաշարները։

Նա նշել է, որ հրադադարը, որը չի հանգեցնի քաղաքական երկխոսության պատերազմին վերջ տալու համար, ՛՛միայն կօգնի՛՛ Ռուսաստանին, քանի որ վերջինս, ըստ նրա, այժմ անօդաչու սարքերի, հրետանու և հրթիռների մեծ պակաս է զգում։

Ըստ Ուկրաինայի նախագահի՝ Ռուսաստանը ստիպված է զենք գնել Իրանից և Հյուսիսային Կորեայից, քանի որ ՛՛ժամանակ չունի՛՛ սեփական արտադրություն հիմնելու համար։ ՛՛Եվ մենք տեսնում ենք, թե ինչպես են այդ պակասություններն ազդում մարտի դաշտում նրանց դիմադրողականության վրա: Դադա՞ր տալ, ռիսկի՞ դիմել, 2-3 տարի տալ Ռուսաստանի՞ն: Դրանից հետո նա կարող է տրորել մեզ: Մենք այդ ռիսկին չենք դիմի՛՛,-ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ, իր դիտարկումներով, ռուս բնակչության շրջանում Ուկրաինայի դեմ պատերազմին աջակցությունը չի աճում։ Նրա կարծիքով՝ ռուսները ՛՛սկսել են զգալ այս պատերազմը և իրենց նկատմամբ պատժամիջոցները՛՛:

  • Կիսվել: