Փաշինյանը հեծանվորդ է, Լուկաշենկոն հոկեյ է խաղում. Ղազախստանի նախագահը գովել է ԱՊՀ երկրների իր գործընկերներին ֆիզիկական պատրաստվածության համար
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ղազախական «Turkistan» թերթին տված հարցազրույցում թվարկել Է ԱՊՀ երկրների իր գործընկերների մարզական հոբբիները՝ գովելով նրանց հիանալի ֆիզիկական պատրաստվածությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նա, մասնավորապես, նշել է. «ՌԴ նախագահ Պուտինը վերջերս Բիշքեկում ոչ պաշտոնական միջոցառման ժամանակ հնարք կատարեց երիտասարդ ձյուդոիստի նկատմամբ, պաշտպանեց ավագ սերնդի պատիվը։ Ֆիզիկապես ուժեղ է նաև Ադրբեջանի նախագահ Ալիևը, նա անընդհատ մարզվում է, Ղրղզստանի նախագահ Ժապարովը ֆուտբոլ է խաղում։ Ուզբեկստանի նախագահ Միրզիյոևը նույնպես մարզվում է մարզասրահում։ «Հայաստանի վարչապետ Փաշինյանը հեծանվորդ է։ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, ինչպես պարզվեց, դեռ հոկեյ է խաղում։ Տաջիկստանի նախագահ Ռահմոնը նույնպես չի բողոքում առողջությունից. կոփված նավաստի է: Այնպես որ բոլոր գործընկերները հրաշալի մարզավիճակում են»:
Իսկ խոսելով հենց իր մասին՝ Ղազախստանի ղեկավարը նշել է, որ չի բողոքում առողջությունից. նիհարել է 9 կիլոգրամով, հետևում է ճնշմանը, ամեն օր յոգայով է զբաղվում, ինչպես նաև շաբաթը երկու անգամ սեղանի թենիս է խաղում պրոֆեսիոնալ մարզիկի հետ:


