ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պարզվել է Մոսկվայում բանկի մասնաճյուղը զավթողի ինքնությունը

Պարզվել է Մոսկվայում բանկի մասնաճյուղը զավթողի ինքնությունը

Մոսկվայի կենտրոնում գտնվող «Ալֆա բանկ»-ի մասնաճյուղում պատանդներ է փորձել պահել ՌԴ այլ տարածաշրջանից Մոսկվա տեղափոխված անձը, ասել է Մոսկվայի ՆԳՆ շտաբի մամուլի ծառայության ղեկավար Վլադիմիր Վասենինը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ նա հավելել է, որ ձերբակալվածն այժմ դեպքի վայրում է, շուտով նրան կտեղափոխեն ոստիկանության բաժանմունք:

՛՛Բանկը գրավելու դրդապատճառները ոստիկանությունը դեռ չի պարզել՛՛,- ասել է Վասենինը: Այժմ ճշտվում է, թե արդյոք նա իրականում պայթուցիկ նյութեր է ունեցել:

Հարձակվողը եղել է Տյումենի շրջանի բնակիչ:

 

  • Կիսվել: