շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Պարզ չէ՝ արդյոք Ռուսաստանը միտումնավո՞ր է անօդաչու թռչող սարքեր ուղարկել Լեհաստանի տարածք. ԱՄՆ պետքարտուղար

Պարզ չէ՝ արդյոք Ռուսաստանը միտումնավո՞ր է անօդաչու թռչող սարքեր ուղարկել Լեհաստանի տարածք. ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն անընդունելի է համարել ռուսական անօդաչու թռչող սարքերի ներխուժումը Լեհաստանի օդային տարածք:

Նա Իսրայել և Մեծ Բրիտանիա մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասել է. ՛՛Պարզ չէ, թե արդյոք Ռուսաստանը միտումնավո՞ր է անօդաչու թռչող սարքեր ուղարկել Լեհաստանի տարածք: Մենք կարծում ենք, որ սա անընդունելի, ցավալի և վտանգավոր զարգացում է՛՛:

ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ եթե անօդաչու թռչող սարքերն ուղղված էին Լեհաստանի դեմ, ՛՛եթե ապացույցները մեզ այնտեղ տանեն, ապա ակնհայտ է, որ դա կլինի խիստ էսկալացիոն քայլ՛՛։

Նշենք, որ ավելի վաղ Լեհաստանի վարչապետը հայտարարել էր. ՛՛Մենք չենք կարծում, որ Ռուսաստանն է կանգնած է այս սադրանքի հետևում, մենք դա հաստատ գիտենք... Հուսով եմ՝ մեր դաշնակիցներից ոչ մեկը չի ձևացնի, թե ոչինչ չի պատահել, որովհետև դա իսկապես տեղի է ունեցել՛՛:

  • Կիսվել: