երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Պարսից ծոցի երկրները Գազայի հատվածի վերականգնման համար կհատկացնեն 1,6 միլիարդ դոլար

Պարսից ծոցի երկրները Գազայի հատվածի վերականգնման համար կհատկացնեն 1,6 միլիարդ դոլար

Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների առաջնորդները լրացուցիչ 1,6 միլիարդ դոլար կհատկացնեն Գազայի հատվածի վերականգնման համար, երբ անկլավում հակամարտությունն ավարտվի: Նման որոշում է ընդունվել այսօր Դոհայում կայացած գագաթնաժողովից հետո։

Որոշման վերաբերյալ հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Գագաթնաժողովի մասնակիցները հաստատել են, որ Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը կանգնած է պաղեստինցի ժողովրդի կողքին, մշտական աջակցություն է ցուցաբերում մեղմելու Գազայի հատվածի բնակիչների տառապանքները, ինչպես նաև ձգտում է օգնության ձեռք մեկնել վերականգնելու այն, ինչն ավերվել է վերջին տարիներին Գազայի հատվածի վրա իսրայելական ռազմական մեքենայի հարձակումների հետևանքով՛՛:

Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների ղեկավարները նաև նախազգուշացրել են հակամարտությունը Մերձավոր Արևելքի այլ շրջաններ տարածվելու վտանգի մասին։

՛՛Եթե Իսրայելի ագրեսիան չդադարի, դա սարսափելի հետևանքներ կունենա տարածաշրջանի ժողովուրդների և ամբողջ միջազգային հանրության համար՛՛,-նշված է գագաթնաժողովի մասնակիցների ամփոփիչ հայտարարության մեջ։

 

  • Կիսվել: