Փարիզում տղամարդը, բղավելով «Ալլահ աքբար», հարձակվել է անցորդների վրա. կա զոհ
Փարիզում դանակով զինված տղամարդը հարձակվել է անցորդների վրա, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը։
Նշվում է, որ ձերբակալությունից առաջ տղամարդը բղավել է «Ալլահ աքբար»։ Նախարարի խոսքով, հարձակվողը տառապում է հոգեկան խանգարումներից և բուժում է անցնում։
Ֆրանսիայի ՆԳ նախարարը հայտնել է նաև, որ սպանվածը Գերմանիայի քաղաքացի է։