Փարիզում պահանջել են Մակրոնի ու Ֆրանսիայի վարչապետի հրաժարականը
Փարիզում տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և վարչապետ Ֆրանսուա Բայրուի հրաժարականի պահանջով զանգվածային ցույց, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ ցուցարարները վանկարկել են՝ «Մակրո՛ն, հրաժարական տուր»։ Նրանք նաև պահանջել են վարչապետի հրաժարականը՝ դժգոհություն հայտնելով կառավարության քաղաքականության վերաբերյալ, որը, ըստ ցուցարարների, օգուտ է բերել միայն մի քանի անհատների և խմբերի։ Նրանք մեղադրում են խորհրդարանի երկու պալատներին՝ Ազգային ժողովին և Սենատին, ԵՄ բոլոր համաձայնագրերն ընդունելու համար, որոնց պատճառով Ֆրանսիան հայտնվել է իր ներկայիս իրավիճակում։
Ցույցի կազմակերպիչը «Հայրենասերներ» կուսակցության ղեկավար Ֆլորիան Ֆիլիպոն է:
«Իմ ուղերձը Մակրոնին այն է, որ նա պետք է հեռանա»,-ասել է նա և հավելել, որ առաջին քայլը կլինի Բայրուի հրաժարականը սեպտեմբերի 8-ին կայանալիք վստահության քվեարկության ժամանակ։
Ֆիլիպոն նաև կոչ է արել խորհրդարանականներին քվեարկության դնել ձախակողմյան ուժերի նախաձեռնությունը՝ նախագահին իշխանությունից հեռացնելու գործընթաց սկսելու համար։
«Ֆրանսիացիները վրդովված են խնայողության ծրագրից և պատերազմի հեռանկարից։ Նրանք արդեն բավականաչափ հանդուժել են և ուզում են, որ Մակրոնը հեռանա»,-ասել է Ֆիլիպոն:


