ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Փարիզում Իրանի դեսպանատունը հարձակման է ենթարկվել

Փարիզում Իրանի դեսպանատունը հարձակման է ենթարկվել

Փարիզում Իրանի դեսպանատունը հակահեղափոխական  տարրերի խմբի հարձակումից հետո աշխատում է սովորական ռեժիմով, գրում է Mehr-ը։

Հայտարարությունն արել է դեսպանատան ներկայացուցիչը շաբաթ օրը, երբ հակաիրանական հակահեղափոխական խմբավորումների անդամները հարձակվել են շենքի հյուպատոսական բաժնի վրա:

Հարձակվողներն անվադողեր են այրել շենքի հյուպատոսական բաժնի դիմաց՝ աննշան վնաս հասցնելով դռանը։

«Հրդեհը մարվել է ոստիկանության և հրշեջ բրիգադի ժամանումից մի քանի րոպե անց»,- ասել է դեսպանատան ներկայացուցիչը։

«Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության, ինչպես նաև ոստիկանության ներկայացուցիչների հետ ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր՝ դեպքի առնչությամբ դատական ​​հետաքննություն սկսելու և այս հանցավոր արարքի հետևում կանգնած անձանց բացահայտելու համար», - ասել է նա։

Բոլոր նրանք, ովքեր «վախկոտ հարձակում» են իրականացրել Ֆրանսիայի մայրաքաղաքում Իրանի դիվանագիտական ​​շենքի վրա, քրեական պատասխանատվության կենթարկվեն օրենքի ողջ խստությամբ, ասել է խոսնակը։

  • Կիսվել: