շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պանամայի ափերի մոտ երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

Պանամայի ափերի մոտ երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

անամայի համալսարանի երկրաֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը հաղորդում է, որ Պանամայի Չիրիկի նահանգի ափերի մոտ 6,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ 

Ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել երեքշաբթի՝ ապրիլի 4-ին, տեղական ժամանակով ժամը 17։18-ին (երևանյան ժամանակով՝ չորեքշաբթի ժամը 02։18-ին)։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Կոյբա կղզուց 71 կմ հեռավորության վրա, հիպոկենտրոնը՝ 10 կմ խորության վրա։

Առաջին երկրաշարժից 10 րոպե անց այդ շրջանում երկրորդ երկրաշարժն է գրանցվել, որի ուժգնությունը կազմել է 4,2 մագնիտուդ։

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ստորգետնյա ցնցումները բավական զգալի են եղել Չիրիկի և Բոկաս դել Տորո նահանգներում։ Երկրաշարժի հետևանքով հեռախոսայի կապը խափանվել է, սակայն զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվել։

  • Կիսվել: